2022-02-27-1efb1d20-4918-4d76-9b45-5a98a63edf56.jpg

Ռուսաստանը Ուկրաինային մեղադրում է ֆոսֆորային զինատեսակներ կիրառելու մեջ

Ուկրաինացի զինվորականները սկսել են զանգվածաբար կիրառել արգելված ֆոսֆորային զինատեսակներ Կիևի արվարձաններում՝ Գոստոմել օդանավակայանի մերձակայքում, որտեղ այժմ ռուսական բանակի ստորաբաժանումներն են: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, կիրակի լրագրողներին հայտնել 1 ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ 

«Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, չկարողանալով զսպել Ռուսաստանի զինված ուժերի հարձակումը, սկսել են ֆոսֆորով լիցքավորված զինամթերքի զանգվածային կիրառում Կիևի արվարձաններում՝ Գոստոմել օդանավակայանի մերձակայքում»,- ասել է Կոնաշենկովը։

Նա ընդգծել է, որ այդպիսի զինամթերքի կիրառումն արգելված է ՄԱԿ-ի 1980 թվականի կոնվենցիայի երրորդ արձանագրությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն