Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Լավրովը տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին, ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով։
Հատկապես ընդգծվել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի համար առաջադրված խնդիրների կատարման գործում առաջնահերթ է խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։
Չավուշօղլուն օգնություն է խնդրել Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում»- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
comment.count (0)