ԵՄ օդային տարածքի փակում, ՌԴ պետական ԶԼՄ-ների արգելափակում․ հայտնի են ԵՄ նոր պատժամիջոցները ՌԴ նկատմամբ
20:59 - 27 փետրվարի, 2022

ԵՄ օդային տարածքի փակում, ՌԴ պետական ԶԼՄ-ների արգելափակում․ հայտնի են ԵՄ նոր պատժամիջոցները ՌԴ նկատմամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր թվիթերյան էջում գրել է․

«Առաջին՝ մենք փակում ենք ԵՄ օդային տարածքը Ռուսաստանին պատկանող, ՌԴ-ում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող ինքնաթիռների համար։ Նրանք հնարավորություն չեն ունենա վայրէջք կատարելու, օդ բարձրանալու կամ էլ թռչելու ԵՄ տարածքում։ Այս թվում են նաև օլիգարխների մասնավոր ինքնաթիռները։

Երկրորդ՝ մենք կարգելենք Կրեմլի մեդիա-մեքենան ԵՄ-ում։ Պետական Russia Today-ը, Sputnik-ը ու նրանց դուստր ձեռնարկությունները այլևս չեն կարողանա տարածել իրենց ստերը՝ արդարացնելու Պուտինի պատերազմը։ Մենք մշակում ենք գործիքներ՝ արգելելու նրանց թունավոր և վնասակար ապատեղեկատվությունը Եվրոպայում։

Երրորդ՝ այս պատերազմի մյուս ագրեսորին՝ Լուկաշենկոյի ռեժիմին, մենք թիրախավորելու ենք պատժամիջոցների նոր փաթեթով՝ հարվածելով նրա ամենակարևոր ոլորտներին։ Այս բոլոր միջոցները բխում են նախօրեին ներկայացված փաթեթից՝ համաձայնեցված մեր միջազգային գործընկերների կողմից։

Եվ վերջապես, մենք կաշխատենք ռուս օլիգարխներին արգելել օգտագործել իրենց ֆինանսական ակտիվները մեր շուկաներում։
 
Պուտինն բռնել է մի ուղի, որի նպատակն է ոչնչացնել Ուկրաինան։ Բայց այն, ինչ նա անում է, փաստացի կործանում է սեփական երկրի ապագան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել