Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին
21:07 - 27 փետրվարի, 2022

Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին

Ալեքսանդր Լուկաշենկոն ինձ խնդրեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպեն Պրիպյատ գետի մոտ։ Այս մասին իր ուղերձի ժամանակ հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Շեշտում եմ՝ առանց որևէ նախապայմանների։ Անկեղծ կասեմ․ ես այնքան էլ չեմ հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող կայանա։ Որ հետո Ուկրաինայի ոչ մի քաղաքացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել, երբ անգամ փոքր հնարավորություն է եղել։

Եվ քանի դեռ մեր տղաներն այնտեղ են, նախագահը, գրասենյակի ղեկավարը, վարչապետը, բանակը, գլխավոր հրամանատարը այստեղ են։

Մենք բոլորս կպաշտպանենք մեր պետությունն ու սահմանները»,- ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել