Ռուսաստանի Զինված ուժերը, հատուկ գործողության մեկնարկից ի վեր, Ուկրաինայի զինվորական ենթակառուցվածքների 1 067 օբյեկտ են ոչնչացրել։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ըստ նրա՝ միայն այսօր ոչնչացվել է զենիթահրթիռային յոթ համակարգ, այդ թվում՝ մեկ «С-300», 3 «Բայրաքթար ТБ-2»։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը գեներալ-մայոր նաև ռազմական գործողությունները սկսելուց ի վեր առաջին անգամ հայտնեց, որ ռուսական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ ռուս զինվորականներ են գերեվարվել։ Կորուստները, սակայն, Կոնաշենկովի պնդմամբ, բազմաթիվ անգամներ քիչ են ուկրաինական կողմի կորուստներից։
comment.count (0)