ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի օրը քվեարկել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան անցկացնելու օգտին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բանաձեւին կողմ է քվեարկել ԱԽ 11 անդամ, դեմ՝ Ռուսաստանը (քանի որ քվեարկությունը ընթացակարգային է, տվյալ դեպքում մշտական անդամի քվեարկությունը վետո չէ), երեքը ձեռնպահ են մնացել (ներառյալ Չինաստանը)։
Վերջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանը գումարվել է 1997 թվականին՝ կապված պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակի հետ։
comment.count (0)