Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի ստացումը։ Գրում է tass.ru-ն։
Ուկրաինան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որում մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 26-ին Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Արդարադատության միջազգային դատարան ներկայացրել է հայց դատական գործընթաց սկսելու նպատակով կապված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» 1948 թվականի կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման և իրականացման վերաբերյալ վեճի», - ասվում է փաստաթղթում։
Հայցում, ըստ դատարանի, Ուկրաինան մերժում է այն պնդումները, որ Դոնբասում տեղի է ունեցել ցեղասպանություն, որի պատճառով Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունները, այնուհետև հատուկ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայի դեմ։Դա նկատի ունենալով, ուկրաինական կողմը դատարանից պահանջել է ճանաչել, որ «Ռուսաստանը չունի իրավական հիմք Ուկրաինայի դեմ գործելու՝ ենթադրյալ ցեղասպանությունը կանխելու և պատժելու նպատակով»։
Բացի այդ, դիմումատուն Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ուկրաինայում ցեղասպանություն ծրագրելու մեջ և պահանջել միջանկյալ միջոցներ կիրառել՝ «վեճի սրումն ու խորացումը կանխելու համար»։
comment.count (0)