ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել
01:20 - 28 փետրվարի, 2022

ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել

Եվրամիությունը մտադիր է հայտարարված ռազմական օգնության շրջանակներում Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք մտադիր ենք զենք մատակարարել, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռներ», - ասել է Բորելը ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են աննախադեպ օգնություն ուղարկել ուկրաինական բանակին, այդ թվում 450 մլն եվրոյի զենքի և 50 մլն եվրոյի սարքավորումների մատակարարման ֆինանսավորում։ 

Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ն կփակի օդային տարածությունը Ռուսաստանի համար։ «Մենք պայմանավորվել ենք փակել Եվրամիության երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Ոչ մի ռուսական ինքնաթիռ չի կարողանա վայրէջք կատարել կամ թռչել ԵՄ օդանավակայաններից», - ասել է նա։

Այդ որոշումը պետք է հրապարակվի ԵՄ պաշտոնական կայքում, որից հետո կմտնի ուժի մեջ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել