Ռուսական կողմը գրավել է Բերդյանսկ քաղաքի բոլոր վարչական շենքերը․ քաղաքապետ
10:58 - 28 փետրվարի, 2022

Ռուսական կողմը գրավել է Բերդյանսկ քաղաքի բոլոր վարչական շենքերը․ քաղաքապետ

Գիշերը Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքի քաղաքապետը ֆեյսբուքյան ուղերձով տեղեկացրել է, որ ռուսական կողմը գրավել է քաղաքի բոլոր վարչական շենքերը։

Քաղաքի ղեկավարությանն առաջարկվել է շարունակել աշխատանքը զինված մարդկանց վերահսկողությամբ, սակայն, քաղաքապետի խոսքով, նրանք հրաժարվել են․ լքել են վարչական շենքն ու աշխատում են հեռակա կարգով։ Քաղաքապետի տեղեկություններով՝ մի մարդ մահացել է, մեկ ուրիշը՝ ծանր վիրավորվել։ Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունը ցրվել է, և քաղաքային տրասպորտը չի աշխատում։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի Զինված ուժերն ամբողջությամբ արգելափակել են Խերսոնը և Բերդյանսկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել