ՖԻԴԵ-ն արգելել է ռուս և բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշի ներքո |armsport.am|
11:54 - 28 փետրվարի, 2022

ՖԻԴԵ-ն արգելել է ռուս և բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշի ներքո |armsport.am|

armsport.am: ՖԻԴԵ-ն արգելել է ռուս և բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշի ներքո Շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումներում։

Այդ մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։

Այս որոշումն ընդունվել է ՖԻԴԵ-ի խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել կիրակի օրը։

Ինչպես նշվում է, այս վճիռն ընդունվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հայտարարության հիման վրա, որը նախկինում կոչ էր արել մարզական ֆեդերացիաներին հրաժարվել մրցաշարերում ցուցադրել Ռուսաստանի և Բելառուսի դրոշները՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել