Բոլոր չորս ատոմակայանները (Զապորոժիե, Ռիվնե, Խմելնիցկի և Հարավային Ուկրաինա- խմբ․) գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ և աշխատում են բնականոն հունով։ «Էներգոատոմ»-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ատոմակայանը պաշտպանելու համար, օրենքով նախատեսված համապատասխան ստորաբաժանումները կազմակերպել է միջուկային օբյեկտների ուժեղացված պաշտպանություն։
Անվտանգ շահագործման պայմանների խախտումներ չկան։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, թե ռուսական ուժերը լիովին վերահսկում են «Զապորոժիե ԱԷԿ»-ի տարածքը․ «Ռուսական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Բերդյանսկը և Էներգոդարը և լիովին վերահսկում են Զապորոժիե ԱԷԿ-ի տարածքը։ ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է աշխատել օբյեկտների պահպանման և ռադիոակտիվ իրավիճակի նորմալ ռեժիմով վերահսկման ուղղությամբ։ Ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է»։
comment.count (0)