Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուկրաինաբելառուսական սահմանի տարածք՝ մասնակցելու բանակցություններին

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուկրաինաբելառուսական սահմանի տարածք՝ մասնակցելու ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը՝ հղվելով նախագահի աշխատակազմին։

Պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Եռակողմ շփման խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը Պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայից։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն