Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ իրենք պատժամիջոցներ կկիրառեն ՌԴ Կենտրոնական բանկի դեմ
13:01 - 28 փետրվարի, 2022

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ իրենք պատժամիջոցներ կկիրառեն ՌԴ Կենտրոնական բանկի դեմ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարն այսօր հայտարարել է սահմանափակող տնտեսական միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին՝ թիրախավորելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը։ 

«Կառավարությունն անհապաղ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ուժի մեջ մտցնելու սահմանափակումները, որոնցով կարգելվեն Միացյալ Թագավորության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ֆինանսական գործարքներ իրականացնել ՌԴ Կենտրոնական բանկի, Ռուսաստանի Ազգային հարստության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆինանսների նախարարը հայտնել է, որ այս քայլերը ցույց են տալիս իրենց վճռականությունը՝ կիրառելու խիստ տնտեսական պատժամիջոցներ՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման։ 

Նրա խոսքով իրենց գործողությունները համաձայնեցված են ԱՄՆ-ի և եվրոպացի դաշնակիցների հետ՝։

«Մենք ողջունում ենք Միացյալ Թագավորության կառավարության՝ ԵՄ և ԱՄՆ իշխանությունների հետ համաձայնությամբ ձեռնարկած քայլերը»,- հայտարարել է Անգլիայի բանկը։

Կիրառվող սանկցիաներին մասնրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել