ՌԴ-ում զբաղվում են Եվրամիության երկրներից ռուսաստանցիների վերադարձի հարցով |armenpress.am|
16:14 - 28 փետրվարի, 2022

ՌԴ-ում զբաղվում են Եվրամիության երկրներից ռուսաստանցիների վերադարձի հարցով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն աշխատում Է ԵՄ-ի այն երկրներից քաղաքացիների վերադարձի հարցով, որոնք փակել են ավիահաղորդակցությունը: Այդ մասին հայտնել Է ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովը:

«Մշակվում Է: Կա այդ հաշվով կառավարության հանձնարարությունը, զբաղվում Է տրանսպորտի նախարարությունը, «Ռոստուրիզմ»-ը, արտաքին գործերի նախարարությունը, աշխատանքը տարվում Է»,-Իվանովը երկուշաբթի օրն ասել Է լրագրողներին: Նախօրյակին Ռոսավիացիան, ԱԳՆ-ն եւ «Ռոստուրիզմ»-ը համատեղ հայտարարությամբ հաղորդել են, որ մտադիր են կազմակերպել ռուսաստանցիների վերադարձը Եվրոպայից:

«Ներկայում օդային տարածության մասնակի փակման, ինչպես նաեւ Ռուսաստանի մի քանի օդանավակայաններում պահպանվող սահմանափակումների կապակցությամբ արտասահմանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների մոտ կարող են դժվարություններ առաջանալ տուն վերադառնալու առնչությամբ: Այս դեպքում անհրաժեշտ Է կապ պահպանել տուրօպերատորի կամ փոխադրողի հետ»,-նշվել Է համատեղ հայտարարության մեջ:

«Ռուսական ավիաընկերությունները պատրաստ են իրենց պարտավորությունները կատարել ուղեւորների առջեւ եւ նրանց տուն տեղափոխել»,-հաղորդել են Ռուսաստանի իշխանությունները:

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ արտասահմանում այժմ գտնվում են մոտավորապես 150 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկներ, որոնք չեն կարող Ռուսաստան վերադառնալ ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: Դրանց թվում Է Եվրամիության եւ մի քանի այլ երկրների օդային տարածության փակումը ռուսաստանյան ինքնաթիռների թռիչքի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել