Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը 36 երկրների օդանավերի (այդ թվում՝ ԵՄ-ի և Կանադայի) արգելել է թռիչքները Ռուսաստանի օդային տարածքով առանց հատուկ թույլտվության: Այս մասին ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։ Գրում է rbc.ru-ն։
Սահմանափակումը մտցվել է ի պատասխան ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակման, որն արվել է փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական գործողությունների մեկնարկից հետո։
«Որպես պատասխան եվրոպական պետությունների՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների իրականացման արգելքի <...> սահմանափակում է մտցվել 36 պետությունների ավիափոխադրողների թռիչքների իրականացման վրա»,- ասվում է զեկույցում։
Գործակալությունը նշում է, որ այս երկրներից ավիափոխադրողների թռիչքներն այժմ կարող են իրականացվել միայն օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից կամ ՌԴ ԱԳՆ-ից հատուկ թույլտվություն ստանալուց հետո։
Երկրներն են՝
Ավստրիա, Ալբանիա, Անգիլիա (Բրիտանական անդրծովյան տարածք), Բելգիա, Բուլղարիա, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Ջիբրալթար, Հունաստան, Դանիա + Գրենլանդիա + Ֆարերյան կղզիներ + Ծովային տարածք, Ջերսի, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա,Իտալիա, Կանադա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեխիայի Հանրապետություն, Շվեդիա, Էստոնիա։
comment.count (0)