Ամերիկյան «Mastercard» ֆինանսական կորպորացիան արգելափակել է իր վճարային համակարգի հասանելիությունը ռուսական մի շարք ֆինանսական հաստատությունների համար Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, հաղորդում է Reuters-ը։
Ընկերության հայտարարությունում նշված է, որ նա մոտակա օրերին կշարունակի աշխատել կարգավորիչների հետ։ «Mastercard»-ը նաև խոստացել է երկու միլիոն դոլար տրամադրել մարդասիրական օգնության համար։
Պատժամիջոցների ենթարկված բանկերի քարտերը չեն գործի Ռուսաստանից զատ այլ երկրներում և առցանց խանութներում վճարումներ կատարելիս, բայց կշարունակեն գործել Ռուսաստանում, հայտնում է РБК-ն։
«Visa» միջազգային վճարային համակարգն էլ հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի դեմ գործող և սահմանվելիք պատժամիջոցների կատարման համար։
Ընկերությունը հաղորդել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ին երկու միլիոն դոլար կտրամադրի՝ որպես մարդասիրական օգնություն Ուկրաինայի ժողովրդին։
Նորա Վանյան
comment.count (0)