Ստեղծված իրավիճակը Արևմուտքի անխոհեմ քաղաքականության հետևանքն է․ Լուկաշենկո
12:56 - 01 մարտի, 2022

Ստեղծված իրավիճակը Արևմուտքի անխոհեմ քաղաքականության հետևանքն է․ Լուկաշենկո

Ստեղծված իրավիճակը արևմուտքի անխոհեմ քաղաքականության հետևանքն է։ Ինչպես հայտնում է «Բելտան», այս  մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի անդամների և Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում։ 

«Ցավոք սրտի, ստեղծված իրավիճակը Արևմուտքի անխոհեմ քաղաքականության հետևանքն է, որը նպատակ ունի առաջ մղել սեփական շահերը՝ ի վնաս ուրիշների անվտանգության»-ասել է նա։

«Ի դեպ, դեռևս ռազմական գործողությունների մեկնարկից առաջ մենք մեր ուկրաինացի գործընկերներին առաջարկել ենք ուղիղ կապ հաստատել ռուսական կողմի հետ, մենք պատրաստ ենք եղել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, սակայն մեր առաջարկն անտեսվել է»։

Նա հավելել է, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում, քանի որ այլընտրանք չի մնացել։ Նա նշել է, որ կողմերի միջև բանակցությունները զգուշավոր լավատեսություն են ներշնչում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել