Բելառուսը այսուհետ ևս չի պլանավորում մասնակցել Ուկրաինայի հատուկ գործողությանը։ Այս մասին Անվտանգության խորհրդի և Նախարարների խորհրդի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա հայտնել է, որ այժմ գործողությունն (խմբ․-ռուսական) իրականացվում է հինգ ուղղություններով՝ Ղրիմից, Դոնեցկից, Լուգանսկից (դեպի Կիև), Չեռնիգովի, Խարկովի ուղղությամբ։
«Միևնույն ժամանակ, բելառուսական բանակը չի մասնակցել և չի մասնակցում ռազմական գործողություններին, մենք դա կարող ենք ապացուցել ցանկացածին», - ասել է նախագահը։
«Մենք մեր ուժերով պահպանում ենք պետական սահմանը Բրեստից մինչև Մազիր՝ կանխելու արմատականների և զենքի ներթափանցումը երկիր»,- ասել է նա։
Լուկաշենկոյի խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության Բելառուսում, որպեսզի թույլ չտան ռուսական զորքերին թիկունքից հարվածներ հասցնել։ «Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց, որ պատրաստ է փակել արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով»,- նշել է նա։
comment.count (0)