Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար․ Զելենսկու ելույթը Եվրախորհրդարանում
16:43 - 01 մարտի, 2022

Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար․ Զելենսկու ելույթը Եվրախորհրդարանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նիստում, փոխանցում է unian.net-ը։ 
«Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար։ Եվ հավատացե՛ք, որ չնայած մեր պետության բոլոր խոշոր քաղաքներն այժմ արգելափակված են, ոչ ոք մեր պետության մեջ չի մտնելու։ Հավատացե՛ք, այսօրվանից ամեն մի հրապարակ, ինչպես էլ այն կոչվի, անվանվելու է Ազատության հրապարակ»,- ասել է Զելենսկին իր ելույթում։
Նա խոսել է նաև այն մասին, որ երեկ Ուկրաինայում 16 երեխա է զոհվել։


«Եվ նախագահ Պուտինը կրկին կասի՝ «սա ինչ-որ օպերացիա է»,  «մենք հարվածում ենք ռազմական ենթակառուցվածքին»: Ո՞ւր են մեր երեխաները, ո՞ր ռազմական գործարաններում են նրանք աշխատում, գուցե նրանք տանկե՞ր են քշում։ Դուք  16 երեխայի եք սպանել»,- ասել է Զելենսկին։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել