Լեհաստանի ԱԳ նախարարությունը նախաձեռնել է հանրապետությունում ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթաց
00:16 - 02 մարտի, 2022

Լեհաստանի ԱԳ նախարարությունը նախաձեռնել է հանրապետությունում ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթաց

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել է հանրապետությունում ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթաց, այդ թվում՝ ՌԴ դեսպանատանը կից հանրակրթական դպրոցները։ Հայտարարությունը երեքշաբթի հրապարակել է արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես նշել է նախարարությունը՝ այդ օբյեկտների առնչությամբ «ընդունվել են լեհական դատարանների վերջնական որոշումները՝ դրանք փոխանցելու իրենց օրինական սեփականատիրոջը՝ Հանրապետության պետական ​​գանձարանին»։

«Լեհաստանում կան բազմաթիվ անշարժ գույքեր, որոնք Ռուսաստանն անօրինական կերպով զբաղեցնում է: Մենք պետք է դրանք վերադարձնենք: Այս որոշումը կայացվել է լեհական պետության ամենաբարձր մակարդակներում: Այս շենքերում պետք է տեղավորվեն (Ուկրաինայում) պատերազմից տուժած մարդկանց», - Թվիթերում գրել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Մարչին Պրշիդաչ.

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել