ՌԴ նախագահը կոպտորեն թերագնահատել է Արևմուտքի հնարավոր արձագանքը ագրեսիային․ Բայդեն
09:31 - 02 մարտի, 2022

ՌԴ նախագահը կոպտորեն թերագնահատել է Արևմուտքի հնարավոր արձագանքը ագրեսիային․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ Ռուսաստանին սպասվում են հետագա տնտեսական պատժամիջոցներ։ Այս մասին հայտնում է bbc.com-ը։

«Նա չի պատկերացնում, թե ինչ է սպասվում իրեն»,- ասել է Բայդենը Վլադիմիր Պուտինի մասին՝ նշելով, որ ՌԴ նախագահը կոպտորեն թերագնահատել է Արևմուտքի հնարավոր արձագանքը ՌԴ ագրեսիային։

«Պուտինի պատերազմը կանխամտածված էր և առանց հրահրման: Նա մերժեց դիվանագիտական ​ջանքերը... Նա կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: Եվ նա կարծում էր, որ կարող է բաժանել մեզ... Պուտինը սխալվում էր: Մենք պատրաստ էինք»,- ասել է Ջո Բայդենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել