Ուկրաինաին սկսել է ԵՄ-ին անդամակցության հատուկ արագացված ընթացակարգ․ Զելենսկի
12:25 - 02 մարտի, 2022

Ուկրաինաին սկսել է ԵՄ-ին անդամակցության հատուկ արագացված ընթացակարգ․ Զելենսկի

Իր նոր ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Կիևում «Ба́бий Яр» կոչող վայրի ռմբակոծությանը․ «Ցանկացած նորմալ մարդու համար, որը գիտի պատմություն, «Ба́бий Яр»-ը Կիևի առանձնահատուկ մասն է, Եվրոպայի հատուկ հատված, աղոթքի վայր, նացիստների կողմից սպանված հարյուր հազար մարդկան հիշատակի վայր։ Ո՞վ պետք է լինես, նման վայրը հրթիռների թիրախ դարձնելու համար: Դուք վերակենդանացնում եք Հոլոքոստի զոհերին»։ Այս մասին գրում է Unian-ը։

Զելենսկու խոսքով՝ նման հրթիռային հարվածը վկայում է այն մասին, որ Ռուսաստանում շատերի համար Կիևը լիովին խորթ է, և նրանք ոչինչ չգիտեն իրենք մայրաքաղաքի և պատմության մասին․ «Բայց նրանք հրաման ունեն ջնջելու մեր պատմությունը․ ջնջելու մեր երկիրը, ջնջելու մեզ բոլորիս։ Պատերազմի առաջին օրը դաժանորեն ռմբակոծվեց Ումանը, որտեղ ամեն տարի գալիս են հարյուր հազարավոր հրեաներ աղոթելու, հետո՝  «Ба́бий Яр»-ը, որտեղ գնդակահարվել են հարյուր հազար հրեաներ (Հայրենական պատերազմի տարիներին- խմբ․)։ Ես հիմա դիմում եմ աշխարհի բոլոր հրեաներին․ չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում։ Շատ կարևոր է, որ ամբողջ աշխարհի միլիոնավոր հրեաները հիմա չլռեն։ Լռության մեջ Նացիզմ է ծնվում»։

Զելենսկին նշել է, որ իրենք այս ընթացքում նոր պաշտոնականից ավելի բարձր՝ հանրության մակարդակով են միավորել Եվրամիությունը․ «Միլիոնավոր եվրոպացիներ [միավորվել են] Ատլանտյան օվկիանոսից մինչև Խարկովի արվարձաններ, որտեղ շարունակվում են կատաղի մարտերը։ Եվրախորհրդարանի բուռն ծափահարությունները մեր ջանքերի գնահատականն էին (նկատի ունի երեկ եվրախորհրդարանում իր ելույթին հաջորդած ծափահարությունները- խմբ․)։ Ուստի ԵՄ-ն մեզ պատասխանում է «այո»»։

Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինաին սկսել է ԵՄ-ին անդամակցության հատուկ արագացված ընթացակարգ․ «Մեր դիվանագետները և մեր ընկերները համախմբում են աշխարհը հանուն Ուկրաինայի, իսկ ավելի շատ՝ հանուն աշխարհի։ Չեզոք Շվեյցարիան աջակցեց ԵՄ պատժամիջոցներին՝ ռուս օլիգարխների, պաշտոնյաների, հենց պետության և ընկերությունների դեմ: Եվս մեկ անգամ՝ չեզոք Շվեյցարիան: Այդ դեպքում ինչի՞ են սպասում որոշ երկրներ: Մեր հակապատերազմական կոալիցիային միացան այն երկրները, որոնց վրա Մոսկվան դեռ մեկ շաբաթ առաջ հույս էր։ Սա արտառոց արդյունք է։ Այժմ դուք չեք կարող չեզոք մնալ»:

Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ռուսական կողմի կորուստների մասին․ «Ռուսաստանի քաղաքացիները կորցնում են իրենց խնայողությունները․ կորցնում են բոլոր հեռանկարները։ Ռուս մայրերը կորցնում են իրենց երեխաներին մի երկրում, որն իրենց լրիվ խորթ է։ Մտածեք այս թվի մասին՝ մոտ վեց հազար զոհված ռուսներ։ Սա՝ դեռ չհաշված հակառակորդի՝ նախորդ գիշերվա կորուստները։ Վեց հազար։ Ինչ-որ բան ստանալու համար: Որ ստանաք Ուկրաինա՞ն։ Դա անհնար է: Դա հնարավոր չէ փոխել հրթիռներով, ռումբերով. տանկերով, հարվածներով. Մենք մեր հայրենի հողում ենք։ Իսկ մեր դեմ պատերազմին ի պատասխան՝ նրանց (ՌԴ-ի- խմբ․) կլինի միջազգային տրիբունալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել