Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է շուրջ 150 չվերթ
12:27 - 02 մարտի, 2022

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է շուրջ 150 չվերթ

Այսօր Մոսկվայում շուրջ 150 ավիաչվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Այս մասին են վկայում Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայանների առցանց չվացուցակները։

Առավոտյան՝ 09:25-ի դրությամբ, «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, «Շերեմետևոյում»՝ 6, «Դոմոդեդովոյում»՝ 3։

«Շերեմետևոյում» չեղարկված չվերթների քանակը հասնում է 125-ի, «Դոմոդեդովոյում»՝ 8-ի, «Ժուկովսկիում»՝ 2-ի, «Վնուկովոյում»՝ 4-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մարտի 1-ին, Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ Ռոսավիացիան, մինչև մարտի 8-ը երկարաձգել է երկրի հարավում և կենտրոնական մասում չվերթների արգելքը։ Երկրի հարավում օդային տարածքը փակ է փետրվարի 24-ից։

Փետրվարի 27-ին Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել ամբողջությամբ փակելու միության օդային տարածքը ՌԴ ինքնաթիռների համար։ Նույնը արել են Կանադան ու ԱՄՆ-ն։ Որպես պատասխան միջոց՝ Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը մի շարք երկրների համար։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել