Ուկրաինայից Գերմանիա է ժամանել ավելի քան 5300 փախստական․ Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության ներկայացուցիչ

Այս պահի դրությամբ Ուկրաինայից Գերմանիա է ժամանել 5300 փախստական։ Այս մասին հաղորդել է  Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է գերմանական Spiegel-ը։ 

Գերմանացի պաշտոնյան մեկնաբանել է, որ քանի որ ԵՄ հարեւան երկրների միջեւ կանոնավոր ստուգումներ չկան, այդ թվում Լեհաստանում, որը սահմանակից է Ուկրաինային, «շատ հավանական է, որ ավելի շատ մարդիկ են ժամանել Գերմանիա»։
Նշվել է, որ Ուկրաինայում «խառը դրության» պատճառով հնարավոր չէ հավաստի կանխատեսել, թե որքան կլինի պատերազմի հետեւանքով փախստական դարձածների թիվը։

Խոսնակը հայտնել է, որ մինչ այժմ եկածները հիմնականում կանայք եւ երեխաներ են։ Նրանց մեծ մասն Ուկրաինայի քաղաքացիություն ունի։ 

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ դաշնային հողերում եւ քաղաքապետարաններում «շատ ակտիվ նախապատարաստական աշխատանքներ են իրականացվում» ժամանողների հարմարությունների համար․ «Մենք տեսնում ենք օգնելու հսկայական պատրաստակամություն եւ համերաշխություն»։

Խոսնակը հստակեցրել է, որ փախստականներից վիզա չի պահանջվի, եթե նրանք ցույց տան կենսաչափական անձնագիր։

Սպասվում է, որ հինգշաբթի ԵՄ մակարդակով որոշում կկայացվի ակտիվացնել 2001 թվականի հրահանգները, եւ տուժածները կկարողանան Գերմանիայում ապաստանել մինչեւ 3 տարի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով