factor.am: Ուկրաինան նոր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է ստացել Թուրքիայից, որոնք այժմ գտնվում են մարտական հերթապահության մեջ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, գրում է ՌԲԿ Ուկրաինան։
«Մեր ստացած օգնության չափն ավելանում է։ Մեծանում է երկրների թիվը, որոնք մեզ օգնություն են ցուցաբերում։ Միանում են նույնիսկ նրանք, որոնց համար դա անհնար էր թվում։ Ուկրաինա են ժամանել և մարտական հերթապահություն են իրականացնում նոր «Բայրաքթար»-ները։ Ավելի շատ «Ստինգերներ» ու «Ջավելիններ» կլինեն»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Ռեզնիկովը։
Նրա խոսքով՝ Եվրոպան վերածվում է ուկրաինական թիկունքի և մատակարարում այն ամենը, ինչը ծայրահեղ անհրաժեշտ է պաշտպանության համար։ Նշենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ Կիևը կապի մեջ է Անկարայի հետ՝ նոր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար։
comment.count (0)