Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության. Կլիչկո |tert.am|
16:57 - 02 մարտի, 2022

Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության. Կլիչկո |tert.am|

tert.am: Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության։ Այս մասին տեսաուղերձում ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ 

«Գիշերը թշնամին կրակել է Բելայա Ցեռկով քաղաքի վրա, մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում, մենք պատրաստվում ենք և կպաշտպանենք Կիևը, կոչ եմ անում բոլոր կիևցիներին չկորցնել ինքնատիրապետումը։

Կլիչկոն հիշեցրել է, որ մարտի 1-ին ռուսական երկու հրթիռ հարվածել է մայրաքաղաքի հեռուստաաշտարակին և հինգ խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր  հայտարարել էր, որ ռուսական բանակը շարունակում է Պոդոլսկի և Սիվերսկի ուղղություններից Կիևի վրա հարձակման փորձերը։ Այս մասին ասված է չորեքշաբթի՝ մարտի 2-ի առավոտյան հրապարակված ամփոփագրում։

Նշվում է, որ Պոդոլսկի ուղղությամբ հակառակորդը, ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգից կազմից օգտագործելով տասներեք գումարտակային մարտավարական խումբ, փորձում է շարունակել գրոհը Կիևի ուղղությամբ՝ հյուսիսային և հյուսիսարևմտյան ուղղություններից մայրաքաղաքը փակելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել