Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ուկրաինական ջոկատներից մեկն առաջ է շարժվել Գորլովկայի (գտնվում է Դոնեցկում) մատույցներում, ամրանում է այնտեղ և գուցե զարգացնի հարձակողական գործողություններ։ Գրում է ukrinform.ua-ն։
«Պատերազմի յոթ օրվա ընթացքում առաջին անգամ մեր ստորաբաժանումները հարձակման են անցել առանձին ուղղությամբ։ Կարծում եմ, որ սա վերջին հարձակումը չէ, վերջին հակագրոհը չէ»,- ասել է նա։
Արեստովիչը նաև տեղեկացրել է, որ ռուս զինվորականները շարունակում են իրենց ուժերն ու խմբավորումները կենտրոնացնել Կիևի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ հարձակողական գործողություններ ծավալելու համար։ Սակայն նա վստահեցրել է, որ ռուսական կողմին դա անել չի հաջողվի։
Ըստ խորհրդականի՝ Չեռնիգովի և Սումի ուղղություններով ռուսական կողմի առաջխաղացումը կասեցվել է․ «Նրանք գործնականում այնտեղ չեն տեղաշարժվում։ Մեր պարտիզաններն ու զինվորականները ճնշում են նրանց»։
Մեկնաբանելով Խարկովում տիրող իրավիճակը՝ Արեստովիչն ասել է, որ ռուսական կողմն այնտեղ օգտագործում է բազմակի հրթիռային համակարգեր և ինքնաթիռներ․ «Հակառակորդն այնտեղ ուղղակի սարսափելի կորուստներ է կրում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նախօրեին Խարկովում թշնամու մի քանի ինքնաթիռ է խոցվել։ Տվյալները ճշտվում են»։
Նրա խոսքով՝ Էներգոդարում՝ «Զապորոժյեի» ատոմակայանի մոտակայքում, ռուսական կողմին կանգնեցրել են քաղաքի մուտքի մոտ․ «Տեղական ղեկավարությունը մտել է բանակցությունների մեջ, բացատրել միջուկային վտանգը, եթե ռազմական գործողություններ սկսվեն քաղաքի տարածքում։ Սա ազդանշան է, որը մենք պետք է հասցնենք օտարերկրյա գործընկերներին... «Զապորոժիեն» պատրաստ է պաշտպանության»։
Արեստովիչը հայտարարել է, որ, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են դիմադրել Խերսոնում և շրջակայքում, և քաղաքի հնարավոր «անկման» մասին բոլոր լուրեը կեղծ են։
«Երեկ հակառակորդը փորձել է առաջ շարժվել դեպի Նիկոլաև և Բաշտանկայի շրջանում ենթարկվել է ջախջախիչ ավիահարվածի. նա ունի է մարդկանց և տեխնիկայի մեծ կորուստներ։ Այժմ քաղաքում, ըստ Նիկոլաևի ղեկավարության, դեսանտային ուժերին են ոչնչացնում», - ասել է Արեստովիչը:
Նրա խոսքով՝ Մարիուպոլում դեռ հանգիստ է, սակայն հնարավոր են հակառակորդի կողմից արվարձանների վրա հարձակվելու փորձեր։
comment.count (0)