ՌԴ փոխարտգործնախարարը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև բախման ռիսկերի մասին
18:32 - 02 մարտի, 2022

ՌԴ փոխարտգործնախարարը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև բախման ռիսկերի մասին

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև բախման ռիսկեր կան, երաշխիքներ չկան, որ միջադեպեր չեն լինի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Ռիսկեր, իհարկե, առաջանում են, և մենք, իհարկե, մտահոգված ենք զենքի մատակարարմամբ, այս ամենը շատ վտանգավոր է,  երաշխիքներ չկան, որ միջադեպեր չեն լինի»։

Միաժամանակ, ինչպես հավելել է Գրուշկոն, Ռուսաստանը լսում է ՆԱՏՕ-ի հայտարարությունները, թե դաշինքը ռազմական միջամտության պլաններ չունի։

«Սա վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի գործողություններում առկա է ողջախոհություն: Մենք շահագրգռված ենք, որ ՆԱՏՕ-ն այնպիսի դիրքորոշում ընդունի, որը կպաշտպանի սեփական ազգային շահերը»,- նշել է փոխարտգործնախարարը։

«Բոլոր ազդանշաններն ամենաբարձր մակարդակով ուղարկվել են»,- ասաց նա։

«Եվրոպան, մեծ հաշվով, պետք է առաջին հերթին զբաղվի ՆԱՏՕ-ի միջամտությունների կասեցմամբ, չեզոքացմամբ և պաշտպանվելու գործով»,-ասել է Գրուշկոն։

Փոխնախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի բոլոր գործողությունները «ավարտվել են աղետներով»՝ հիշեցնելով Հարավսլավիայի, Լիբիայի և Աֆղանստանի իրադարձությունները։

«Դաշինքի միջամտության արդյունքում ակնհայտ են ավերված պետությունները կամ տարածքները, որոնք զրկված են լիարժեք պետականությունից, որոնք այսօր հայտնվել են ահաբեկչական խմբավորումների ձեռքում»,- հայտարարել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել