tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրուցելուց հետո աջակցություն է հայտնել Ուկրաինային։ Նա այս մասին գրել է Twitter-ում:
«Վլադիմի՛ր, Կանադան և աշխարհը աջակցում են ձեզ և կոչ են անում անհապաղ դադարեցնել նախագահ Պուտինի անօրինական հարձակումները, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց մահվան»,- գրել է նա։
Կանադայի վարչապետը գրել է նաև Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների շուրջ աշխատանքի մասին։
«Մենք կշարունակենք աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար, ներառյալ խիստ և համակարգված պատժամիջոցները, և մենք կշարունակենք լինել Ուկրաինայի ժողովրդի կողքին: Մեր աջակցությունն անսասան է»,- հավելել է նա։
comment.count (0)