Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է։ Այս մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլորը հասկանում են, որ երրորդ համաշխարհայինը կարող է լինել միայն միջուկային։ Բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստին, որ միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան քաղաքական գործիչների գլխում է»։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ցուցադրաբար խոսում է միջուկային զենքի առկայության մասին։ «Նախ պարոն Սթոլթենբերգը, ցանկանալով հաճոյանալ Արևմուտքի ամենաարմատական ուժերին, ասաց, որ ոչ ոք ՆԱՏՕ-ին չի արգելի անել այն, ինչ ՆԱՏՕ-ն ցանկանում է, ներառյալ Արևելյան Եվրոպայի տարածքում միջուկային զենք տեղակայելը։ Բայց սկսենք նրանից, որ ՆԱՏՕ-ն չի կարող որոշել, թե որտեղ տեղակայի միջուկային զենք, քանի որ չունի դա, իսկ ամերիկացիներն ունեն»։
ԱԳ նախարարը հավելել է, որ Արևմուտքը միջուկային պատերազմի մասին խոսում է հանրությանը անորոշ վիճակում պահելու և ռուսաֆոբիային աջակցելու համար։
comment.count (0)