ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 32․5 միլիարդ դոլարի ֆինանսավորում, որից 10 միլիարդ դոլարը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու․ The Washington Post
16:56 - 03 մարտի, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 32․5 միլիարդ դոլարի ֆինանսավորում, որից 10 միլիարդ դոլարը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 32․5 միլիարդ դոլարի ֆինանսավորում, որից 10 միլիարդ դոլարը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու, 22․5 միլիարդ դոլարը՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հաղորդում է  washingtonpost-ը։


Հայցվող ֆինանսական միջոցներով Բայդենի վարչակազմը նախատեսում է լուծել Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը, ուժեղացնել երկրի պաշտպանական համակարգը, պաշտպանել նրա էլեկտրական ցանցը խափանումներից եւ այլն։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին նշել են, որ իրենք բավականաչափ ֆինանսավորում ունեն՝ պայքարելու օմիկրոնի դեմ, բայց միեւնույն ժամանակ զգալի գումարներ են ծախսվել կամ տրամադրվել հատուկ նպատակների համար, ինչը պահանջում է նոր ներդրումներ փորձարկման, թերապևտիկ միջոցների և պատվաստանյութերի ոլորտում՝ հնարավոր նոր ալիքից պաշտպանվելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել