Խորվաթիայից մոտ 200 վարձկան ժամանել է Ուկրաինայի տարածք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միայն անցած շաբաթ Խորվաթիայից մոտ 200 վարձկաններ ժամանել են Լեհաստանով և միացել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող ազգայնական գումարտակներից մեկին»,- ասել է Կոնաշենկովը։
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հինգշաբթի օրը Պաշտպանության նախարարություն է կանչվել Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատան պաշտպանական կցորդը, ով, ի թիվս այլոց, տեղեկացվել է, որ ռուսական կողմը տեղյակ է վարձկանների ժամանման մասին։
comment.count (0)