Նեոնացիստներն Ուկրաինայում պատանդ են վերցնում օտարերկրյա քաղաքացիներին․ Պուտին
00:14 - 04 մարտի, 2022

Նեոնացիստներն Ուկրաինայում պատանդ են վերցնում օտարերկրյա քաղաքացիներին․ Պուտին

Այսօր Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի նիստ։ 

Նիստի ընթացքում Վլադիմիր Պուտինը ասել է, որ «Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ժամանակացույցին խիստ համապատասխան, ըստ պլանի․ առաջադրված բոլոր խնդիրները կատարվում են»։ 

Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատերազմում է հենց նեոնացիստների դեմ։

«Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ ՌԴ-ն պատերազմում է հենց նեոնացիստների դեմ։ Նեոնացիստներն Ուկրաինայում պատանդ են վերցնում օտարերկրյա քաղաքացիներին։ Չինաստանի երկու քաղաքացիներ, որոնք փորձել են լքել Խարկովը, վիրավորվել են նեոնացիստների կողմից։

ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում ռազմական բախումների բոլոր վայրերում միջանցքներ են տրամադրել խաղաղ քաղաքացիներին, բայց նացիոնալիստները նրանց թույլ չեն տալիս դուրս գալ»,- ասել է Պուտինը։ 

Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նաև 5 մլն ռուբլի հավելավճար սահմանել այն ՌԴ զինվորականների ընտանիքների համար, որոնք զոհվել են Ուկրաինայում, եւ 3 մլն ռուբլի Ուկրաինայում վիրավորում ստացած զինվորականների համար։

Պուտինը հայտարարել է, որ հրաման է ստորագրել Ուկրաինայում զոհված Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչման արժանացնելու մասին։

Իսկ իր ելույթի ավարտին Պուտինը առաջարկել է «հարգել հատուկ գործողության ժամանակ զոհվածների հիշատակը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել