Ըստ Ուկրաինայի ԳՇ-ի՝ ռուսական կողմը նահանջել է Գոստոմելի օդանավակայանից
10:05 - 04 մարտի, 2022

Ըստ Ուկրաինայի ԳՇ-ի՝ ռուսական կողմը նահանջել է Գոստոմելի օդանավակայանից

Ուկրաինայի Գլխավոր շտաբը ներկայացրել է ռազմական գործողությունների դրությունը՝ ժամը 06։00-ի դրությամբ։ 

Ըստ հաղորդագրության՝ Վոլինի ուղղությամբ ռուսական կողմը երկու զրահափոխադրիչի օգնությամբ անցել է պաշտպանության Պոլեսսկոյե եւ Կուխարի բնակավայրերի տարածքներում․ «Չի բացառվում, որ օկուպանտը զինված սադրանքներ անի սահմանին, որ Բելառուսի զինված ուժերը ներքաշի Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ»։

Ուկրաինայի ԳՇ փոխանցմամբ Պոլեսիայի ուղղությամբ ռուսական կողմը՝ մինչև տասնհինգ զրահափոխադրող ուժերով, հարձակողական գործողություն է իրականացնում Կոզարովիչի, Վիշգորոդ Ֆաստովի, Օբուխովի գոտում՝ ջանքերը կենտրոնացնելով Բիշևի, Ուկրաինկայի հատվածի վրա։

«Սեվերսկի ուղղությամբ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի խմբավորումը՝ մինչև տասնչորս զրահափոխադրող ուժերով, ինչպես նաև Հյուսիսային նավատորմի 14-րդ բանակային շրջանը հարձակողական գործողություն է իրականացնում Օստեր, Զազիմյե գոտում. Բերեզան, Չերի, ջանքերը կենտրոնացնելով Կիև տանող ուղղությունների վրա։ Միաժամանակ հակառակորդը վերախմբավորվում է Բրովարիի ուղղությամբ հարձակումը շարունակելու համար։ Հակառակորդի հիմնական ուժերը արգելափակված են և կասեցված Մակարովի շրջանում։ Զավթիչները նահանջել են Բուչայից և Գոստոմելի օդանավակայանից»,- նշված է ԳՇ հայտարարության մեջ՝ հավելելով, որ «օկուպանտները կանգնեցվել են Նիկոլաևսկի ուղղությամբ, սակայն մասնակի հաջողություն են ունեցել Վոզնեսենսկի ուղղությամբ»։

Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈՒ-ն կորուստներ ունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել