Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի անխոհեմ գործողությունները սպառնալիք են ողջ Եվրոպայի համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հայտարարությունը արվել է Զապորոժեի ԱԷԿ-ում գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո, երբ, ըստ Ուկրաինայի ԱԻՊԾ-ի, ռուսական զինված ուժերի գործողությունների հետևանքով ատոմակայանում հրդեհ էր բռնկվել։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրավիճակը չափազանց մտահոգիչ է համարել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են, որ այս պահին գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ Զապորոժիե ատոմակայանի տարածքում գնդակոծության հետեւանքով այրվում է ուսումնական համալիրի շենքերից մեկը, և ռուսական կոմղը թույլ չի տալիս Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումներին սկսել հրդեհի հետևանքների վերացումը։ Ժամը 05:55-ին Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհը բռնկվել է 2 հազար քառակուսի մետր տարածքում: Արդեն ժամը 06:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։
comment.count (0)