«Զապորոժիե» ԱԷԿ-ի տարածքը գրավված է ՌԴ ԶՈՒ կողմից

«Զապորոժիե» ԱԷԿ-ի տարածքը գրավված է ՌԴ ԶՈՒ կողմից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը։

«Օպերատիվ անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը և ապահովում դրանց շահագործումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ Զապորոժիե ատոմակայանի տարածքում գնդակոծության հետեւանքով այրվում է ուսումնական համալիրի շենքերից մեկը, և ռուսական կոմղը թույլ չի տալիս Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումներին սկսել հրդեհի հետևանքների վերացումը։ Ժամը 05:55-ին Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհը բռնկվել է 2 հազար քառակուսի մետր տարածքում: Արդեն ժամը 06:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով