«Զապորոժիե»-ի ատոմակայանում ճառագայթման մակարդակի փոփոխություն չի գրանցվել
11:14 - 04 մարտի, 2022

«Զապորոժիե»-ի ատոմակայանում ճառագայթման մակարդակի փոփոխություն չի գրանցվել

Ուկրաինան այսօր տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ), որ «Զապորոժիե»-ի ատոմակայանի (ԱԷԿ) տեղանքը գնդակոծվել է գիշերը։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին անմիջապես իրավիճակի մասին զրուցել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի, ինչպես նաև երկրի միջուկային կարգավորիչի և օպերատորի հետ։ Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

«Գլխավոր տնօրեն Գրոսսին կոչ է արել դադարեցնել ուժի կիրառումը և զգուշացրել լուրջ վտանգի մասին, եթե որևէ ռեակտոր խոցվի: Սպասվում է, որ նա մամուլի ասուլիս կանցկացնի ուրբաթ օրը։

Ուկրաինայի կարգավորող մարմինը հայտնել է, որ բռնկված հրդեհը չի ազդել «հիմնական» սարքավորումների վրա, և գործարանի անձնակազմը ձեռնարկում է մեղմացուցիչ գործողություններ: Ասվում է, որ ատոմակայանում ճառագայթման մակարդակի փոփոխություն չի գրանցվել:

ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է ուշադիր հետևել «Զապորոժիե»-ի ԱԷԿ-ում տեղի ունեցող զարգացումներին և մշտական ​​կապի մեջ է Ուկրաինայի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել