Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ Արևմուտքին պետք է պատերազմ Ուկրաինայում, և որքան երկար շարունակվեն այնտեղ ռազմական գործողությունները, այդքան լավ Արևմուտքի համար։ Այս մասին հայտնում է «Բելտան»։
«Ուկրաինայում հակամարտությունը այսօր սկսվել է, վաղը այն կավարտվի, որքան էլ դժվար լինի։ Սակայն հիբրիդային պատերազմը, որ սկսում է Բելառուսի դեմ, հատկապես ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, դեռ երկար կտևեն»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Անկախ նրանից, որ առանձին ուժեր, որոնց դուք գիտեք, ուզում են ներքաշել ռազմական գործողությունների մեջ Ուկրաինայի տարածքում, դուք անհանգստանալու պատճառ չունեք»,-ասել է նա սահմանադրական հանրաքվեի ստորագրման արարողության ընթացքում։
Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսական բանակը ՌԴ-ի հատուկ գործողությանը չի մասնակցել և մտադիր չէ մասնակցել․ «Պարզապես դրա անհրաժեշտությունը չկա»։
comment.count (0)