Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար
23:46 - 04 մարտի, 2022

Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկությունների պաշտոնական հարթակում։

Նախաձեռնությունը քննարկվել եւ հավանության է արժանացել Պետդումայում եւ Դաշնային խորհրդում։ ՌԴ քրեական օրենսգիրքը լրացվում է 207.3 հոդվածով՝ «ՌԴ զինված ուժերի կիրառման մասին ակնհայտորեն կեղծ տեղեկությունների տարածումը», որի համար նախատեսված է ազատազրկում մինչեւ 3 տարի կամ տուգանք՝ 1,5 ռուբլի։

Միեւնույն ժամանակ օրենքի խախտումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, շահադիտական նպատակներով, հիմնված քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի վրա, պատժվում է ազատազրկմամբ մինչեւ 10 տարի կամ 5մլն ռուբլի տուգանքով։ Եթե կեղծ տեղեկությունը հանգեցրել է ծանր հետեւանքների, ազատազրկումը 10-ից 15 տարի է։

Ինչպես նիստի ժամանակ նշել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, օրենքի ընդունումը պետք է օբյեկտիվ տեղեկության տրամադրման համար, որպեսզի «քաղաքացիներին եւ երկիրը պաշտպանեն ստից, որն առաջին հերթին հոսում է այն տեղեկատվական ռեսուրսներից, որոնց վրա դրսից են ազդում»։

Նա միաժամանակ ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր կխախտեն Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել