ՌԴ եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները հաղորդում են կողմերի ռազմական կորուստների մասին
11:35 - 05 մարտի, 2022

ՌԴ եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները հաղորդում են կողմերի ռազմական կորուստների մասին

Ռուսական զորքերը Ուկրաինայի դեմ պատերազմի նախորդ 9 օրերի ընթացքում կորցրել են ավելի քան 9 հազար անձնակազմ, 33 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 251 տանկ, 18 զենիթահրթիռային համալիր, 50 համազարկային կրակի ռեակտիվ կայանք եւ ռազմական այլ տեխնիկա։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն էլ հայտնել է, որ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում գործողության սկզբից խոցել են ռազմական ենթակառուցվածքների 2 037 օբյեկտ, որոնց թվում՝ 71 ուկրաինական զինված ուժերի 71 կառավարման կետ եւ կապի կենտրոն, 98 զենիթահրթիռային С-300 համալիր, ռադիոլոկացիոն 61 կայան եւ այլն։

Լուսանկարը՝ ukrinform.ru կայքից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել