Ամերիկյան Cogent Communications (CCOI.O) ընկերությունը դադարեցնում է ինտերնետի ծառայությունները ռուս հաճախորդների համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, ուրբաթ օրը հայտարարել է Cogent-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Շեֆերը:
Նրա խոսքով որոշ ռուս հաճախորդներ խնդրել են երկարաձգել ժամկետը, և որ ընկերությունը փորձում է բավարարել նրանց խնդրանքը:
Վաշինգտոնում հիմնված Cogent-ը ցանցի մի մասն է, որը թույլ է տալիս տվյալների հոսքը ինտերնետի միջոցով:
Ընկերության գործադիր տնօրենը նշում է, որ այս քայլին գոնե մասամբ գնացել են, քանի որ ընկերությունը չէր ցանկանում օգտագործվել «կիբեր հարձակումների կամ ապատեղեկատվության համար»: Սակայն ընկերությունը նաև անհանգստացած է, որ ռուսները կկորցնեն հասանելիությունը ինտերնետի տրամադրած տեղեկությաը:
«Դա կոշտ որոշում էր»,- ասել է նա։
comment.count (0)