PayPal-ը դադարեցրել է իր ծառայությունները Ռուսաստանում
12:19 - 05 մարտի, 2022

PayPal-ը դադարեցրել է իր ծառայությունները Ռուսաստանում

PayPal Holdings Inc վճարային ընկերությունը շաբաթ օրը վաղ առավոտյան դադարեցրել է իր ծառայությունները Ռուսաստանում՝ որպես պատճառ նշելով «ներկայիս հանգամանքները» և միանալով բազմաթիվ ֆինանսական և տեխնոլոգիական ընկերությունների, որոնք դադարեցրել են ՌԴ-ում գործունեությունը Ուկրաինա ներխուժումից հետո: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Ներկա պայմաններում մենք դադարեցնում ենք PayPal-ի ծառայությունները Ռուսաստանում», - ասվում է նախագահ և գործադիր տնօրեն Դեն Շուլմանի հայտարարության մեջ: Նա հավելել է, որ ընկերությունը «կանգնում է միջազգային հանրության կողքին՝ դատապարտելով Ռուսաստանի բռնի ռազմական ագրեսիան Ուկրաինայում»։

PayPal-ը, որը Ռուսաստանում գտնվող օգտատերերին թույլ էր տալիս միայն անդրսահմանային գործարքներ կատարել, չորեքշաբթի դադարեցրել էր նոր օգտատերերի ընդունումը երկրում։ Ռուսաստանում PayPal-ի կասեցումը վերաբերում է նաև Xoom դրամական փոխանցումների գործիքին։ Մրցակիցներ Wise-ը և Remitly-ն ավելի վաղ դադարեցրել էին որոշ ծառայություններ ՌԴ-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել