Ամենից խոցելին Ուկրաինայի երկինքն է․ ագրեսորն ակտիվորեն գործածում է իր օդային ու հրթիռային ներուժը․ Ուկրաինայի պաշտպանության նախարար
12:42 - 05 մարտի, 2022

Ամենից խոցելին Ուկրաինայի երկինքն է․ ագրեսորն ակտիվորեն գործածում է իր օդային ու հրթիռային ներուժը․ Ուկրաինայի պաշտպանության նախարար

«9 օր, 4 ժամ, 2 րոպե․ Ուկրաինան պաշտպանում է աշխարհը։
Ռուս ահաբեկիչներին դիմակայելու տասներորդ օրը։ Զինված ուժերի, պաշտպանությունը հերոսաբար պահող պահակայինների, սահմապահների, փրկարարների, ուկրաինական ուժային բոլոր կառույցների մարտիկների տղամարդկության տասներորդ օրը։ Մեր ողջ ժողովրդի շնորհիվ ձախողվեցին երկու օրում ուկրաինացիներին նվաճելու, խոշոր քաղաքները գրավելու, պետության ղեկավարությանը հեռացնելու եւ Ուկրաինան ՌԴ-ին միացնելու Կրեմլի պլանները»։ Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Այո, թշնամին առանձին ուղղություններով առաջ է եկել, բայց վերահսկում է միայն ոչ մեծ տարածք։ Եւ մեր պաշտպանները հզոր հակահարված են տալիս ու դուրս մղում նրանց»։

Ռեզնիկովը գրել է, որ, հաշվի առնելով հարձակման տեմպի թուլացումն ու ուկրաինացիաների դիմադրությունը, Ռուսաստանը փոխում է մարտավարությունը։

Նախարարի խոսքով՝ այսօր ամենից խոցելին Ուկրաինայի երկինքն է։․

«Ագրեսորը համակողմանիորեն եւ ակտիվորեն գործածում է իր օդային ու հրթիռային ներուժը։ Բոլոր տեսակի ինքնաթիռները ռմբակոծում են քաղաքները, գյուղերը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ ծայրահեղ կարեւոր եւ վտանգավոր, ինչպես ատոմային եւ հիդրոէլեկտրակայանները։ 

Ես հիանում եմ ուկրաինացիների ուժով Մարիուպոլում, Վոլնովախում, Խարկովում, Չեռնիգովում, Նիկոլայեւում, Խերսոնում եւ մյուս քաղաքներում, որտեղ հիմա ամենից դժվարն է»։

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրենք աշխատում ենք լռության ռեժիմի եւ մարդասիրական միջանքների բացման ուղղությամբ․

«Թշնամին չգիտի՝ ինչ է մարդկային կյանքի արժեքը, բայց մենք անում ենք ամենը, որպեսզի օգնենք մեր քաղաքացիներին։ Մենք հույս ունենք, որ մարդասիրական միջանցքը կաշխատի եւ մենք կկարողանանք դուրս հանել խաղաղ բնակիչներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել