Մարդասիրական միջանցք կազմակերպելու իրավիճակը՝ 8:30 (Մոսկվայի ժամանակով 9:30) դրությամբ․ այս պահին (Երեւանի ժամանակով 10:30) ընթանում է մարդասիրական «կանաչ» միջանցքի բացման եւ Մարիուպոլի համար լռության ռեժիմի գործընթացը։ Այս մասին հայտնում է Մարիուպոլի քաղաքային խորհրդի տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ դա թույլ կտա սկսել քաղաքի կրիտիկական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները՝ լույս, ջուր, բջջային կապ։ Բացի դրանից՝ հնարավորություն կլինի Մարիուպոլին ապահովել մթերքներով եւ առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներով։
comment.count (0)