ԵՄ-ն կասեցրել է Ռուսաստանին և Բելառուսին գործունեությունը Բալթիկ ծովի երկրների խորհրդում
13:57 - 05 մարտի, 2022

ԵՄ-ն կասեցրել է Ռուսաստանին և Բելառուսին գործունեությունը Բալթիկ ծովի երկրների խորհրդում

Եվրամիությունը հայտարարել է, որ միացել է Բալթիկ ծովի երկրների խորհրդի անդամներին (CBSS)՝ դադարեցնելով խորհրդում Ռուսաստանի և Բելառուսի գործունեությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Այս որոշումը Եվրամիության և նրա համախոհ գործընկերների պատասխանի մի մասն է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը և Բելառուսի ներգրավմանն այս չհրահրված և չարդարացված ագրեսիային»,- հայտարարել է ԵՄ-ն։

«ԵՄ-ն համաձայն է խորհրդի մյուս անդամների (Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Լեհաստան և Շվեդիա) հետ, որ Ռուսաստանի և Բելառուսի գործունեության կասեցումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր չի լինի վերսկսել համագործակցությունը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները հարգելու վրա»,- հավելել է ԵՄ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել