Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգների պետքատուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է Եվրամիության և ԱՄՆ-ի համագործակցության մասին՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման։
«Մինչ այս պահը ավելի քան 40 երկիր մասամբ կամ ամբողջությամբ միացել է մեր պատժամիջոցներին»,- ասել է նա։
Նա հայտնել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն շարունակելու են լինել Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին․ «Մենք անհապաղ տրամադրում ենք 500 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կտարամդրենք ավելին։ Մենք աշխատում ենք Լեհաստանում, Սլովակիայում և Ռումինիայում քաղաքացիական պաշտպանության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:
Եվ մենք միջազգային կազմակերպությունների ու հասարակական կազմակերպությունների հետ անում ենք ամեն ինչ, որ ստեղծենք մարդասիրական միջանցքներ Ուկրաինայի ներսում»։
comment.count (0)