Գերմանիան հակաօդային պաշտպանության միջոցներ կտեղակայի Լիտվայում, իսկ Միացյալ Նահանգները տանկերով զինված գումարտակ կուղարկի այնտեղ։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters» գործակալությունը, հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։
Նախարարը լրագրողներին հայտնել է, որ այս ամենն առանձին է Լիտվայում մարտին անցկացվելիս զորավարժությունների համար եկող զորքերից։ Նա նաև ասել է, որ Լիտվայում ՆԱՏՕ օտարերկրյա զորքերի ընդհանուր թիվը մինչև մարտի վերջ կհասնի 4000-ի՝ այժմյան 3000-ի փոխարեն։
Հիշեցնենք, որ Լիտվան ՌԴ-ի՝ Ուկրաինայում հատուկ օպերացիա սկսելուց հետո դիմել էր ՆԱՏՕ-ին՝ լրացուցիչ զորքեր և սարքավորումներ ուղարկելու համար։
comment.count (0)