Զելենսկին դատապարտել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելու համար
01:20 - 05 մարտի, 2022

Զելենսկին դատապարտել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափությունն է հայտնել ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Նա ա մեկնաբանել է դաշինքի՝ երկրի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մերժումը։ Այս մասին հաղորդում է DW-ն։

«Այսօր կայացավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ թույլ գագաթնաժողով, շփոթված գագաթնաժողով: Գագաթնաժողով, որտեղ պարզ է, որ ոչ բոլորն են հանուն Եվրոպայի ազատության պայքարը համարում համար մեկ նպատակը: ՆԱՏՕ-ի երկրների բոլոր հետախուզական ծառայությունները քաջատեղյակ են հակառակորդի պլանները: Նրանք նաև հաստատեցին, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել հարձակումը... Ինն օր է, ինչ դաժան պատերազմ ենք վարում... Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն գիտակցաբար որոշել է չփակել Ուկրաինայի երկինքը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը իր Twitter-ում հրապարակված ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում։

Ուկրաինայի ղեկավարի կարծիքով ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ստեղծել այն գաղափարը, թե Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանին ուղիղ ագրեսիա սկսել դաշինքի դեմ․ «Սա թույլ ու ներքին վստահություն չունեցողների ինքնահիպնոզն է... Ի՞նչ էիք մտածում այդ հանդիպման ժամանակ։ Այսօրվանից սկսած՝ բոլոր մարդիկ, որոնք կզոհվեն, կզոհվեն նաև ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել