Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարն ասում է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը ոչ միայն կմեծացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար վտանգը, քանի որ նրանք կարող են ուղիղ առճակատման մեջ մտնել ռուսական ինքնաթիռների հետ, այլ նաև կարող է խանգարել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու կարողությանը: Այս մասին փոխանցում է բրիտանական BBC-ն։
Լրատվամիջոցը հայտնում է, որ այս շաբաթ՝ Էստոնիա և Դանիա կատարած այցի ժամանակ, նախարար Բեն Ուոլեսը BBC-ին ասել է, որ Ռուսաստանը մինչ այժմ հաջողության չի հասել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության և օդուժի ոչնչացման հարցում:
Նա ասաց, որ ոչ թռիչքային գոտին կարող է «առավելություն տալ ռուսներին», որոնք դեռ հնարավորություն կունենան թիրախավորելու քաղաքները իրենց հեռահար հրետանու և ցամաքային հրթիռների միջոցով:
comment.count (0)