Համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում․ Զելենսկի
17:40 - 05 մարտի, 2022

Համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում հայտնել է, որ իրենք արդեն մտածում են ուկրաինական քաղաքները, տնտեսությունը վերականգնելու մասին։

«Ես զրուցել եմ Համաշխարհային բանկի տնօրեն Դաիդ Մալպասի հետ, Արժույթի միջազգային հիմնադրամի համակարգող տնօրեն Կրիստալինա Ջորջիևայի հետ։ Մենք համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում։ Արդեն կա արտակարգ օգնության և պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար միլիարդավոր դոլարների որոշում»,- ասել է Զելենսկին

Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ։

«Ես զրուցել եմ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Հիմնական թեման ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն էր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել